▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետին դիմելուց հետո նման արագ արձագանքի չէինք սպասում

Զավարյան շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնում քաղաքապետին.

«Զավարյան 1 ա շենքի (կենտրոն վարչական շրջան ) առաջին մուտքի կոյուղու խողովակաշարի անսարքության խնդիրը նոր չէր, վերանորոգման համար բազմիցս էինք դիմել համատիրությանը: Եկել, տեսել, գնացել էին …
Համացանցում, սոցիալական կայքերում հաճախ էի կարդում, որ քաղաքապետը հոգատար է Երևանի և երևանցու նկատմամբ: Մշտապես թերահավատորեն եմ մոտեցել նման գրառումներին , համարելով դրանք նոր սերնդի փիառ հնարքներ ` քանզի վստահ էի , որ քաղաքապետ և քաղաքացի ինտերակտիվ կապը հասանելի չէ շարքային Երևանցուն: Խոստովանեմ, որ կշարունակեի այդպես մտածել, եթե ինքս չառնչվեի այդ խնդրին : Հանուն արդարության պետք է նշեմ , որ քաղաքապետին դիմելուց հետո նման արագ արձագանքի չէինք սպասում: Քաղաքապետի հանձնարարականով` քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը տեղում ծանոթացավ խնդրին և ժամեր չանցած սկսվեց վերանորոգման աշխատանքները :
Հիմա վստահ կարող եմ ասել ` Երևանցին սիրում և վստահում է իր քաղաքապետին»:

Գայանե Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more