«Ազատության» եթերում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների հայտնի դեպքին. «Գործարարը երբևէ կուզենա՞ իշխանության հետ խնդիր ունենա, բնականաբար, ոչ։
Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը խորը խնդիր ունի էս հարցի հետ կապված։ Շատ ավելի լավ կլիներ, որ շատ հանգիստ ասեին «այո, տեղի է ունեցել դա, մենք չենք կարծել, որ սա խնդիր է, բայց եթե խնդիր է, ապագայում այլ ձևով կանենք, օրինակ, կբերենք ավագանու նիստով կանցկացնենք, ավագանին հանձնում-ընդունում կանի, մարդիկ կիմանա ով է նվիրաբերել», ոչ թե սկզբից ասեն՝ «ոչ, նման բան չկա», հետո ասեն՝ «հա, կա, բայց ոնց որ թե Ալեքսանյանին չի պատկանում» հետո ասեն՝ «հա, կապ ունի Ալեքսանյանը»»:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության աշխատանքին՝ Մարուքյանն ասել է. «Խմբակցությունն իրականում շատ բարդ իրավիճակում է, որովհետև սահմանադրական այն նորմը, որ գոնե 30 տոկոս պիտի լինի ընդդիմություն, եթե իշխանությունը շատ ձայն է տարել, այդ նորմը այնտեղ չի գործում, և այնպես է ստացվել, որ 57 հոգանոց մեծամասնություն կա և 3 հոգով փորձում են հակակշիռ լինել այդ 57 հոգանոց խմբակցությանը։ ԲՀԿ-ի ակտիվությունը ես կարող եմ ասել, որ խորհրդարանում ակտիվ են, բայց էնտեղ ակտիվ չեն։ Էդ բարդությունների մեջ ասել, որ վատ են աշխատում կամ բան, աշխատում են ոնց կարող են։ Նաև պետք է ասեմ, որ աշխատանքի պայմաններով, օրինակ, այսօրվա նիստից կարող եմ ասել, որ միկրոֆոնը անջատելը, ձայն չտալը կամ ելույթ ունենալու ժամանակ ծիծաղելը քաղաքապետի կողմից ճիշտ վարք չէ, որի արդյունքում հնարավոր է էմոցիոնալ պատասխաններ են տվել»։
Հարցին, թե իր կարծիքով ճի՞շտ է քաղաքապետին վիրավորելը, ընդդիմադիր պատգամավորն ասել է. «Ես որևէ բան չեմ տեսնում այդտեղ անձնական, ինչ վերաբերում է վիրավորանքներին, դատապարտելի է վիրավորանքները, թե «Լույս» խմբակցության անդամները վիրավորել են քաղաքապետին, դա անընդունելի է, բանականաբար, նման բան մենք որևէ պարագայում չենք խրախուսում։ Ես նայել եմ Դավիթ Խաժակյանի ելույթը որևէ վիրավորական բան չկար»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝