▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը

Մայրաքաղաքում մեկնարկել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով գիտաժողովը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գիտաժողովի շրջանակում, որին իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Մոլդովայից և այլ երկրներից Հայաստան ժամանած առաջատար փորձագիտական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարներ ու մասնագետներ, նաև հայաստանյան շուրջ 40 կազմակերպություններ, կանցկացվեն ճանաչողական վարպետության դասեր և սեմինարներ, որոնց ընթացքում էլ կքննարկվեն փորձի փոխանակման և երիտասարդության ստեղծագործ մտքի համադրության հետ կապված հարցեր: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more