▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը թատրոնի շենք չի, քաղաքապետն ինքը չի տիրապետում․․. Ծառուկյանը՝ Մարությանին

Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա հարցազրույցին. «Ես սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել: Ուզում եմ հարգելի քաղաքապետին ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ քաղաքապետարանի շենքը ոչ թե թատրոնի շենքն է իր դերում, այլ հիշի քարոզարշավին իր խոստումներն ու կատարի»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Նա փաստաթղթեր ներկայացրեց՝ նշելով, որ Հայկ Մարությանն ինքը չի տիրապետում ինֆորմացիային: «Մի բան էլ ասեմ, այնպիսի սիտուացիա են ստեղծել, թե շեյխը չի եկել... Թող դատարակ-դատարակ չխոսեն, աէրոպորտում նայեն, տենան, որ 2019-ի ապրիլի 2-ին շեյխն իր ինքնաթիռով 18 հոգով եկել է»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը:

Կարդացեք նաև՝ Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային.Հայկ Մարության

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more