Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգում են, որ քաղաքապետարանի նիստերի դահլիճի նախասրահը փակվել է ձայնամեկուսիչ ապակիով, որտեղից լրատվամիջոցները հետևում և լուսաբանում են ավագանու նիստերը։ Այժմ ավագանու նիստը լսելու համար լրագրողները պետք է դիտեն քաղաքապետարանի հեռարձակումը։ «Լրագրողների համար խոչընդոտներ են ստեղծում։ Երբ բաց էր, ձայնը լսելի էր, հիմա ցանկացած պահի կարող են ձայնը անջատել և լրագրողները կտեսնեն միայն պատկերը։ Այսինքն ինչ ուզեն ցույց կտան, որ պահին կուզեն կանջատեն»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը պետք է պարզաբանի՝ թե ո՞րն է նպատակը։
«Քաղաքապետարանը լրագրողների համար խոչընդոտներ է ստեղծել»․ Արշակ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more