▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությունը մեր երիտասարդության մեջ վերացնում է «մարդ լինելը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկու օրա ՖԲ-ում տարածվում է էն սկրին շոթը, որ ՀՀԿ երիտասարդների տեսահոլովակը հավաքել է մի քանի անգամ շատ դիսլայք քան լայք ու մէ խինդ մէ ուրախություն: 
Մեր մեջ ասած՝ երկու կողմի տեսահոլովակներն էլ իմ համար կեղծ են ու սրա մասին չեմ ուզում խոսել: 
Այ ուզում եմ խոսել մի այլ փաստի մասին: 
Քաղաքականությունը մեր երիտասարդության մեջ վերացնում է «մարդ լինելը» ու զարմանալի է, որ դա վերացնում է երկու կողմի երիտասարդների մեջ էլ: 
Տղերք ու աղջիկներ հո դուք զոմբի չեք՞ Ինչից եք կայիֆ ստանում՞ Տղերք կայֆավատ եք լինում հայուհու վրա (ու ստեղ կապ չունի կուսակցությունը): Տղերք ղժժում եք, որ ձեր տարիքի տղերքը կեղծավոր տեսահոլովակի մեջ են՞ Մեկն էլ լինի ձեր վրա ղժա. երկուսդ էլ նույն օրի եք, երկուսդ էլ, ելնելով ինչ որ քաղաքական ամբիցիաներից, մոռացել եք ձեր «ես»-երը, եսիմ ինչ մարդկանց համար, եսիմ հանուն ինչ որ չնչին անվան, պաշտոնի կամ հեղինակության ոտնահարում եք ձեր «ես»-ը: 
Ինչից եք օրգազմ ապրում էլի՞ էտ եմ ուզում հասկանամ: Տղերք ու աղջիկներ գոնե գիտեք, որ երկու կողմիդ երիտասարդներն էլ ուղղակի «օգտագործվում եք» ձեր վերևների կողմից, ուղղակի իրար միս եք ուտում ձեր վերևների պայծառ ապագայի, գրանտի, ընդդիմադիր կոչման, պաշտոնավորի կոչումների համար, իսկ դուք վերջում ստանալու եք մի հատ մեծ ԱՌԸ ՀԱ.... 
Սթափվեք: Հելել եք իրար միս եք ուտում, բայց երկուսդ էլ չեք հասկանում՝ ինչի համար, ում համար, ինչ գաղափարախոսության համար: 
Ու էս ամեն ինչում ամենախնդալուն էնա, որ սաաաաղդ մեկդ մեկիդ վրա ղղժում եք՝ չհասկանալով որ մեկդ մյուսիցդ արարքներով ու խոսքերով չեք տարբերվում: Օրինակ՝ Հանրապետական երիտթևը ասումա՝ մենք լավն ենք ընդդիմությունը կեղծա, քանի որ իրանք հանրապետական երիտթև են, ընդդիմադիր երիտթևը ասումա՝ մենք ենք փրկելու ենք երկիրը, հանրապետականները՝ վատ են, քանի որ իրանք իշխանություն են: 
Հարգելիներս, դուք իրար վրա մի խնդացեք, երկուսդ էլ նույն կղանքի մեջ եք, հավաքվեք, զսպեք ձեր ամբիցիաները ու մի թողեք, որ քաղաքականությունը կորցնել տա ձեր «ես»... Էս հարցով ձեր մեծերից (ընդդիմադիր ու իշխանական տարեց կուսակցականներից) հաստատ կարաք սովորեք ու չկրկնեք իրանց սխալները: 
Ստափվեք երեխեք... Հայ աղջիկը մնումա հայ աղջիկ ու կապ չունի, որ կուսակցությունիցա, իսկ հայ տղան պիտի էնքանով մնա հայ տղա, որ հայ աղջկա վրա ղժժալով ցույց չտա իր ուժը:

Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more