▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ժանտաքիսների պակաս Հայաստանում երբեք չի զգացվում․ Գալուստ Նանյան

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ինչ–ինչ, բայց քաղաքական սկունսների (ժանտաքիսների) պակաս Հայաստանում երբեք չի զգացվում։

Բայց հիմա կարծես սեզոնն էլի է բացվել․ գարշահոտությունը դարձել է պետական քաղաքականության անբաժանելի բաղադրիչ։

Ու ինչն է առավել զավեշտալի՝ այս գարշահոտության սիրահարների պակաս էլ չկա եւ նանց համար դա թարմացնող օդ է...

Ու հենց այս մթնոլորտում էլ այսօր էլի բեմ է բարձրացել ՀՀ գլխավոր տիկին դատախազը ում ձեռքին՝ անձեռնմխելության փաթեթն է, իսկ աչքերում՝ պետպատվերի կայծը, թիրախավորելով մի քանի ընդդիմադիր պատգամավորի։

Թե ի՞նչ մեղք, ով գիտի… Գլխավորը՝ պատվիրատուն գոհ լինի։ Պայմանագրային արդարադատություն՝ ըստ գործադիրի քմահաճույքի։

Այսօր դատախազությունը արդեն նույնիսկ ձև չի անում՝ հպարտ հարթակում իրականացնում է քաղաքական լյուստրացիայի խեղկատակությունը։

Դատախազի պաշտոնն այլևս իրավական չէ, այլ ռեժիմի ծառայողական շքանշան։

Մնում է միայն հիշեցնել. «Ժանտաքիսները միշտ մի օր մնում է մենակ իրենց հոտի մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more