▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական էլիտան հարսանիքների մեջ է

hraparak.am-ը գրում է. Այսօր ամուսնանում է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանը: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկական բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից: Սա Իրինա Քոչարյանի երկրորդ ամուսնությունն է, առաջին ամուսնությունից նա երեք դուստր ունի: Մեզ հասած տեղեկություններով` հարսանիքը կայացել է էլիտայի սիրելի «Օջախ» ռեստորանում, հրավիրված են եղել ոչ միայն Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, այլեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները: Բիզնես-լեդիի ընտրյալը Արմեն Մանուկյանն է: Հատկանշական է, որ հարսանիքից ընդամենը երկու օր հետո` հունիսի 13-ին, լրանալու է Իրինա Քոչարյանի 40-ամյակը:

Ի դեպ, մեկ այլ էլիտար հարսանիք եւս, երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավի Արկադի քրոջ աղջիկը ամուսնացել է Davidoff ընկերության տնօրենի որդու հետ, հարսանիքի քավորն էլ եղել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, «Դերժավի Արկադի» քույրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի տնօրենն է: Ահա այսպիսի հարսանքառատ «weekend» է եղել:

 

 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more