▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական աղբամանը նետված ուժերի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ․ Պապոյան

«Նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ղեկավարությամբ: Միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5 ,10, 15, 50, 100 երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել, որովհետև միայն հովանավորչության, մեխանիզմների առկայության պարագայում է հնարավոր կատարել այդպիսի գործողություններ և որևէ պատասխանատվություն չկրել». դեկտեմբերի 19-ին ԱԺ ամբոնից հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտմանը:

Պատգամավորը հայտարարեց, որ նոր Հայաստանում ոչ միայն նման դեպքեր չեն լինելու, այլև քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ: «Մարդիկ, ովքեր դիմել են այդ գործողություններին, խորին համոզվածություն են ունեցել, որ երբևէ պատասխանատվություն չեն կրելու: ՀՀ-ն ու հայ ժողովուրդն ապացուցել են, որ Հայաստանն Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որդուց՝ կնոջը, կամ փեսային, և հետևաբար՝ գալու էր պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը եկել է»,- ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more