▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացու բնակարանից ԱԱԾ-ն մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ,  նռնակի  ճայթիչներ, տրոտիլ  պայթուցիկ նյութեր,  կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ,  ռադիոկապի միջոց,  ականորսիչ և այլն:

Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները:

zenk3zenk2zenq1zenk5zenk4

Ծանուցում.

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի

  դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով

դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more