▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքացիներին նվաստացնում են վիզաների կենտրոնում». Ն. Զոհրաբյան

 

A1plus.am-ը գրում է. Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Նաիրա Զոհրաբյանը խոսեց վիզաների կենտրոնի մասին։ Նա նշեց, որ թեեւ պատգամավորները ունեն դիվանագիտական անձնագրեր, բայց պետք է բարձրաձայնվի այն մասին, թե ՀՀ քաղաքացիներն ինչպես են նվաստանում վիզա ստանալիս.

«Ինձ դիմել են քաղաքացիները, ովքեր այս շրջանում ցանկանում են մեկնել հանգստի եւ պատմել վիզաների կենտրոն հաստատության մասին, որտեղ մի նվաստացուցիչ պրոցես է ընթանում վիզայի թույլտվություն ստանալու համար։ Մարդկանց գետտոյի նման մտցնում են բոլորին մի սենյակ՝ ծծկեր երեխայից մինչեւ տարեց, բոլորին նույն ժամն են նշանակում, ապա աշխատակիցը ժամերով նայում է  փաստաթղթերը։ Այդ գողգոթան անցած ընտանիքները պատմեցին, թե դա ինչ նվաստացուցիչ է։

Վիզաների կենտրոնը ներմուծվեց այն պատճառաբանությամբ , թե իբր դեսպանատներում հերթեր են գոյանում։  Բացի այդ, մարդկանց գործերը սկրեպով ամրացնելու եւ դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար են գանձում, սկրեպի գինը՝  12 հազար դրամ։ Բայց այստեղ էլ չի վերջանում խնդիրը։ Այդ նվաստացումն անցնելուց հետո մարդիկ չեն ազատվում դեսպանատուն գնալուց։ Վիզաների կենտրոնում այդ ռիտուալը անցնելուց հետո, նորից նույնը անցնում են դեսպանատանը, հետո նորից իրենց անձնագրի համար վերադառնում վիզաների կենտրոն»,-նշեց Զոհրաբյանը՝ կոչ անելով ՀՀ արտգործնախարարությանը լուծել այս հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more