Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր տարբեր խմբերում հայտարարություններ են տարածում՝ կոչ անելով, որ այսօր՝ ժամը 18:00-ին, մարդիկ կրկին հավաքվեն Ազատության հրապարակում՝ շարունակելու պայքարը:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մասնակիցները 4 օր տևած նստացույցից հետո երեկ շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ, հանդիպելով ոստիկանական պատնեշին, շարունակել էին նստացույցը: Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին, ոստիկանները ցույցը ցրելու նպատակով օգտագործել են ջրցան մեքենաներ, բռնություն կիրառել մասնակիցների նկատմամբ, ապա բերման ենթարկել ակցիայի մասնակիցների և մի քանի լրագրողների՝ ընդհանուր շուրջ 237 հոգու: