▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները դժգոհ են. կոմունալ վճարներն աստղաբաշխական թվեր են կազմում

 

Armlur.am-ը գրում է. Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, քաղաքացիներն ապշած են մնում. վճարները սպասվածից ավելին են լինում: Դեկտեմբեր ամիսը ևս բացառություն չէ: Մեր խմբագրություն ահազանգեր են ստացվել, որ դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները, հատկապես` սպառած էլեկտրաէներգիայի համար վճարվելիք գումարը, սպասվածքից շատ է: 
Քաղաքացիները դժգոհում էին, թե կառավարության խոստացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումն այդպես էլ չեն տեսնում և չեն օգտվում դրանից, քանի որ, նրանց խոսքով, «ավել կիլովատներ են գրվում` չսուբսիդավորելու համար»: Այն հանգամանքը, որ Հայաստանում աղքատությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ նվազագույն աշխատավարձն էլ ոչնչի չի բավականացնում, քաղաքացիների բողոքն արդարացի է դարձնում: Ինչպես հայտնի է, կառավարությունը սուբսիդավորում է ամսական մինչև 250 կվտժ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների գումարի տարբերությունը:
 Հենց այս հանգամանքն էլ վրդովեցրել է քաղաքացիներին, քանի որ հատկապես ձմռանը ներկայացված թվից հաճախ կրկնակի կիլովատներ են ծախսվում, որն էլ բնակիչն արդեն վճարում է թանկացած գնով: Կառավարությունը շարունակում է պնդել, թե սուբսիդիաները կատարվում են, սակայն, չգիտես ինչու, հասարակ սպառողը դա չի զգում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե կառավարությունը շարունակելու է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը: 
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Armlur.am-ը գրում է. Երբ գալիս է կոմունալ ծախսերը վճարելու ժամանակը, քաղաքացիներն ապշած են մնում. վճարները սպասվածից ավելին են լինում: Դեկտեմբեր ամիսը ևս բացառություն չէ:

Մեր խմբագրություն ահազանգեր են ստացվել, որ դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարները, հատկապես` սպառած էլեկտրաէներգիայի համար վճարվելիք գումարը, սպասվածքից շատ է: Քաղաքացիները դժգոհում էին, թե կառավարության խոստացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումն այդպես էլ չեն տեսնում և չեն օգտվում դրանից, քանի որ, նրանց խոսքով, «ավել կիլովատներ են գրվում` չսուբսիդավորելու համար»:

Այն հանգամանքը, որ Հայաստանում աղքատությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ նվազագույն աշխատավարձն էլ ոչնչի չի բավականացնում, քաղաքացիների բողոքն արդարացի է դարձնում: Ինչպես հայտնի է, կառավարությունը սուբսիդավորում է ամսական մինչև 250 կվտժ էլեկտրաէներգիա սպառած բնակիչների գումարի տարբերությունը: 

Հենց այս հանգամանքն էլ վրդովեցրել է քաղաքացիներին, քանի որ հատկապես ձմռանը ներկայացված թվից հաճախ կրկնակի կիլովատներ են ծախսվում, որն էլ բնակիչն արդեն վճարում է թանկացած գնով: Կառավարությունը շարունակում է պնդել, թե սուբսիդիաները կատարվում են, սակայն, չգիտես ինչու, հասարակ սպառողը դա չի զգում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե կառավարությունը շարունակելու է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more