Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, քաղաքացին ահազանգել է, որ իր 2 տարեկան տղան կորել է Մարմարիկ գետի ափին և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ |