▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը. խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more