▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառօրյա պատերազմի ժամանակ ակնառու դարձավ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում դաշնակից չունի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեք տարի առաջ ՀՀ արտաքին քաղաքականության կուրսը մեկ գիշերվա ընթացքում փոխվեց 360 աստիճանով: ՀՀ-ն, հրաժարվելով Եվրոասոցացման համաձայնագրից, համաձայնվեց մտնել Մաքսային Միություն կամ ԵԱՏՄ:

Այդ չարաբաստիկ որոշման արդարացման համար առաջ քաշվեցին բազմաթիվ անհեթեթ հիմնավորումներ: Դրանցից էին տնտեսական առաջընթացի և անվտանգության ապահովման մասով պնդումները: Երեք տարի արդեն անցել է տնտեսական վիճակը փոխվել է բայց դեպի ավելի վատը, իսկ անվտանգության առումով բոլորս ենք տեսնում թե ինչ է կատարվում:

Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանի ուղղակի աջակցությամբ հետևողականորեն սրեց սահմանում իրավիճակը, որի արդյունքը արդեն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Այդ օրերին առավելևս ակնառու դարձավ այն փաստը, որ Հայաստանը այդ չարաբաստիկ միությունում դաշնակից չունի և այլևս այդտեղ որևէ անելիք չունի:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more