▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացածներից 87-ը դուրս է գրվել

Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած  ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր  տեղեկատվություն է   ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:

Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր,  հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը:  Մասնագետների համատեղ  ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից:  Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում  համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց:  Հիշեցնենք,  որ խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more