▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարիմովի մահվանից հետո ճնշում են նրա աղջկան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ուզբեկստանում ֆնանսատնտեսական ստուգումներ են սկսվել երկրի ապրանքներ ներմուծող խոշորագույն շուկայում, որը հանդիսանում է նաև այդ երկրի ապրանք ներկրող խոշորագույն ընկերությունը:

Ստուգումներն իրականացվում են իբրև բնակչության հորդորով, ընկերությունը կասկածվում է հարկերից խուսափելու և ապօրինի ճանապարհներով արտասահմանյան արժույթով առևտուր անելու մեջ:

Շուկայի և ընկերության սեփականատերը Տիմուր Տիլլյաևն է, Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի փոքր աղջկա՝ Լոլա Քարիմովայի ամուսինը:

Սեպտեմբերի 2-ին մահացել էր Իսլամ Քարիմովը, նրա թաղմանը ներկա են եղել կինը՝ Տատյանա Քարիմովան և փոքր աղջիկը՝ Լոլան:

Այսպիսի հետաքրքիր բան է կյանքը: Հայրը 1991 թվականից սեփական բռի մեջ էր պահում Ուզբեկստանը, իսկ նրա մահվանից հետո ընտանքիը շուտով կկորցնի ունեցվածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը: Սա կարող են նաև ականջներին օղ անեն մեր պաշտոնյաները, հետագայում անակնկալի չգալու համար:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more