▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարիմովը հարգանքի արժանի բռնապետ էր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սամարղանդում ծնված Իսլամ Քարիմովը, ով ծնողների կողմից հանձնվել է մանկատուն: 1960 թվականին աշխատանքի է անցնում, որպես վարպետի օգնական, հետագայում վարպետ: Ավարտել է Պոլիտեխնիկական և Գյուղտնտեսական ինստիտուտները: ԽՍՀՄ-ում զբաղեցրել է մի շարք պաշտոններ: 1991 թվականից մինչև իր մահը զբաղեցրել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնը:

Քարիմովին շատերը համարում են բռնապետ, բայց ես համարում եմ խելացի ղեկավար: Նրա օրոք Ուզբեկստանը տարածաշրջանում ամենաուժեղն ու պինդն է` ունեցած սահմանափակ ռեսուրսներով հանդերձ:

Այ թե ի°նչ կլինի իրենից հետո, մեծ հարց է ու թե ո°ւր կգլորվի ուժեղ Ուզբեկստանը պետք է անհանգստացնի բոլորին:

Հ.Գ. Եթե անգամ բռնապետ էր, հարգանքի արժանի բռնապետ էր...

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more