▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարֆուրը լքու՞մ է Հայաստանը

Araratnews.am-ը գրում է. «Քարֆուր» հիպերմարկետի բացման իսկ օրվանից հասարակության մեջ շատ էին շրջանառվում կարծիքներ այն մասին, թե արդյոք հիպերմարկետը կկարողանա՞ դիմադրել տեղական մրցակցությանը և իր տեղը գտնել հայկական շուկայում:

Մեր վերջին տեղեկություններով սակայն «Քարֆուր» հիպերմարկետը, չդիմանալով մրցակցությանը, պատրաստվում է լքել Հայաստանը:

Մենք փորձեցինք այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ հիպերմարկետից, որտեղից մեզ տեղեկացրին, որ «Քարֆուրի» փակման մասին տեղեկությունները ոչ ավելին են, քան բամբասանքներ և չեն համապատասխանում իրականությանը. հիպերմարկետը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more