▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռ-Զեյթունի բակային ճամբարների երեխաների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վարչական շրջաններում գործում են հնգօրյա բակային ճամբարներ: Երևանում ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան կազմակերպվում է նախապես կազմված ծրագրով, որն ունի ուսուցողական, ճանաչողական, կրթական, մարզական և այլ բաղադրիչներ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի աջակցությամբ` տեղի ճամբարներում հանգստացող երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, որը գտնվում է այդ վարչական շրջանում: Թանգարանի աշխատակիցները երեխաներին են ներկայացրել մեծ գրողի ձեռագիր գրքերը, կատարած թարգմանությունները, ինչպես նաև կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող նյութեր: Ճամբարականները եղել են նաև ականավոր գրողի տոհմական տանը, տեսել նրա ընտանիքի գործածած իրերը, կահ-կարասին:

 Երեխաների մյուսը խումբը մեկնել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային հատվածում գտվող, 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցի: Քանաքեռզեյթունցի փոքրիկները հանդիպել են հոգևորականների հետ, ունկնդրել նրանց պատմությունը եկեղեցաշինության և, մասնավորապես, նշված տաճարի մասին: Ճամբարականները դիտել են նաև եկեղեցում ընթացող նախշազարդմանը և օրվա վերջին լավ տպավորություններով վերադարձել Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more