Հուլիսի 11-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի 3-րդ հարկից երկաթյա թիթեղ է կախված. ունի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ապամոնտաժել են Ս. Ս.-ին պատկանող թիվ 9 բնակարանի երկաթյա թիթեղը՝ մոտ 0.25 քմ:
***
Հուլիսի 11-ին, ժամը 14.05-ին ահազանգ է տացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 103 հասցեում գտնվող մագնիտոֆոնի գործարանի պատուհանները ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել են. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամու և կարկուտրի հետևանքով կոտրվել է Մ. Ա.-ին պատկանող չրանոցի պատուհանի ապակինները մոտ 200 քմ:
***
Հուլիսի 11-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղը (5-րդ հարկ) թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ապամոնտաժել են թիվ 71 բնակարանի պատշգամբի երկաթյա ծածկը՝ մոտ 2 քմ:
***
Հուլիսի 11-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցում՝ «Շառլ Ազնավուրի կացարանի մոտակայքում, քամուց տան տանիքը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասամբ կտրել են տանիքի թիթեղները և վերականգնել երթևեկությունը:
***
Հուլիսի 11-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի պատը (1 մետր երկարություն, 2 մետր բարձրություն) շարժվում է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փլել են պատի թուլացած մի մասը (2-րդ հարկի մակարդակում)՝ մոտ 1 քմ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 11-ին, ժամը 11.20-ին տեղակատվություն է ստացվել, որ ս.թ հուլիսի 10-ին ժամը 21.00-ի սահմաններում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ԳԱԱ ՌՖԵԻ ինստիտուտի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են ՀՀ ԳԱԱ ՌՖԷ ինստիտուտի ավտոտնակի տանիքը՝ 350 քմ, ենթակայանի տանիքը՝ 100 քմ, փորձնական արտադրամաս N 2 մասնաշենքի տանիքը՝ 100 քմ, լաբարատոր N 2 մասնաշենքի տանիքը՝ 70 քմ, ինչպես նաև թիթեղյա ծածկերը, իսկ լաբարատոր N 1 մասնաշենքում կոտրվել է 1 պատուհան՝ 2 քմ:
***
Հուլիսի 11-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 19ա շենքի մուտքի ապակիները ս.թ.հուլիսի 10-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը (շենքը վթարային է). ահազանգը կսպասարկվի այլ ծառայության կողմից:
***
Հուլիսի 11-ին, ժամը 10.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի սկզբնամասում վնասվել է պարիսպ, խցանվել է անձրևատար խողովակ, ինչի հետևանքով անձրևաջուրը լցվում է տներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների օգնության անհրաժեշտություն չի եղել. ահազանգը կսպասարկվի համապատասխան ծառայության կողմից:
***
Հուլիսի 11-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի տանիքը վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով կոտրվել են երեք ծառ, որոնցից երկուսը ընկել են գյուղի տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով տան տանիքը (մոտ 25 քմ) վնասվել է։
Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել դրանք տան տանիքից։
***
Հուլիսի 11-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող «Մանչո գրուպ» գործարանի տանիքի թիթեղը ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած ուժեղ քամուց պոկվել է և ընկել Բագրատունյաց պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Արմենիա վայն» գործարանի տարածքում գտնվող էլ լարերի և գազատար խողովակի վրա՝ վնասելով դրանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են տանիքի թիթեղը՝ մոտ 600 ք.մ և սահմանազատել տարածքը:
***
Հուլիսի 11-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ Թեղուտ գյուղում, ծառ է ընկել, որը խոչնդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Հուլիսի 11-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրֆեդերացիայի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի հատվածը և էլ. լարերը քամուց պոկվել են, առկա է տանիքի մյուս մասի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները իջեցրել են տան տանիքի թիթեղը՝ մոտ 30 քմ:
***
Հուլիսի 11-ին, ժամը 08.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի 2-րդ հատվածի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ծառը քամուց թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և կանաչապատման աշխատակիցները հատել են ծառը:
***
Հուլիսի 11-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող «Մանչո գրուպ» գործարանի տանիքի թիթեղը ս.թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած ուժեղ քամուց պոկվել է և ընկել Բագրատունյաց պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Արմենիա վայն» գործարանի տարածքում գտնվող էլ լարերի և գազատար խողովակի վրա վնասելով դրանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են տանիքի թիթեղը՝ մոտ 600 քմ և սահմանազատել տարածքը: