▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով մեղադրյալի մասով քրեական գործի վարույթը կարճվել է

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ ապացույցների անբավարարության հիմքով: 
 
Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց  տեղեկությունը և նշեց, որ նախաքննական մարմինը դեռևս որոշումն իրենց չի տրամադրել և որ կարծիք կարող են հայտնել միայն որոշումն ստանալուց հետո: 
 
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Պռոշյանի գյուղապետը սպանվել էր գյուղապետարանի շենքի դիմաց՝ հրազենային կրակոցի հետևանքով: Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը:
 
Դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ: 
 
Արայիկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/72939#sthash.tcws34M3.dpuf

pastinfo.am-ի տեղեկություններով՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ ապացույցների անբավարարության հիմքով:  

Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և նշեց, որ նախաքննական մարմինը դեռևս որոշումն իրենց չի տրամադրել և որ կարծիք կարող են հայտնել միայն որոշումն ստանալուց հետո: 

Նշենք, որ 2013թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Պռոշյանի գյուղապետը սպանվել էր գյուղապետարանի շենքի դիմաց՝ հրազենային կրակոցի հետևանքով: Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ: 

 Արայիկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more