▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ-ն ոլորեց լրագրող Վահե Մակարյանի ձեռքերն ու բռնի ուժով դուրս հանեց ԱԺ-ից

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Վահե Մակարյանն այսօր մասնակցում էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Ինչպես հայտնի է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով լրագրողի մուտքը ԱԺ արգելվել էր։ ՊՊԾ աշխատակիցները նիստի ժամանակ նրան դուրս հրավիրեցին դահլիճից՝ պահանջելով հեռանալ շենքից։
Վահե Մակարյանը հայտնեց, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտով է ներկա նիստին և չի պատրաստվում հեռանալ։ ՊՊԾ աշխատակիցները ոլորեցին լրագրողի թևերն ու բռնի ուժի կիրառմամբ դուրս հանեցին շենքից․ «Սա Ալենի ու աշխատակազմի ղեկավարի հորինած օրենքներն են, իրավունք չունեք ինձ հեռացնել»,- ասաց Մակարյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more