ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է:
Երեկ երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո նա այլևս հետ չի վերադարձել գունդ:
Այս տեղեկությունը հաստատել է Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Այս պահին ՊՊԾ գնդի տարածքում են գտնվում բժիշկ Նորայր Թեւանյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը