▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվարչապետն այսպիսին պետք է լինի

Նախկինում ֆուտբոլիստ, միլիոնատեր, այժմ Վրաստանի փոխվարչապետ՝ Կախա Կալաձեի լուսանկարները, որոնցում երևում է, թե նա ինչպես է պայքարում Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքների դեմ, համացանցային օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել: Տվյալ լուսանկարների վերաբերյալ Աշոտ Սարգսյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Վրաստանի փոխվարչապետն է: Ինչ ասես, մարդ է, ով մարդկանց կողքին է բառիս բուն իմաստով: Իսկ մենք պաշտոնյաներ ունենք, ովքեր նույնիսկ կանաչ խոտի վրա առանց ոտքերի տակ փռած խալու չեն կանգնում…. »:

Գայանե Աթոյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս երիտասարդը Վրաստանի փոխվարչապետն է, աշխատանքային վիճակում է, օգնում է այսպես իր երկրին, այդ իսկ պատճառով նախանձելի է վրաց ժողովուրդը, որ ունի նման զավակներ իշխանության մեջ, ովքեր իրենց պարտքն այսպիսի նվիրումով են կատարում․․․ անհնար է նայել այս նկարին առանց նախանձի»:

«Վրաստանի Փոխվարչապետը!!! Կարծում եմ Հայաստանում կգտնվեն բաժնի պետեր կամ վարչության պետեր, ովքեր կլինեն այսպիսին..... բայց փոխվարչապետ դժվար... »,- գրել է Սամվել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով էին լցվել քաղաքի անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more