Վերջին օրերին տարածված խոսակցությունները Սոֆի Դևոյանի անձնական կյանքի շուրջ անպատասխան չեն մնացել։
Սոցցանցերում հետևորդները հարցեր են ուղղել նրան՝ փորձելով պարզել՝ արդյոք համապատասխանում են իրականությանը իր և ամուսնու բաժանման մասին լուրերը։
Հարցերից մեկին՝ «Լուրերը ճիշտ են, որ դուք բաժանվել եք», Սոֆի Դևոյանը պատասխանել է կիսակատակ ձևով։ Նա հրապարակել է իր և ամուսնու համատեղ լուսանկարը՝ կից գրելով․
«Փոխեք ալիքը, նորմալ լուրեր լսեք»։
Այս կերպ Դևոյանը ոչ միայն հերքել է շրջանառվող լուրերը, այլև հումորով արձագանքել դրանց՝ ցույց տալով, որ իր անձնական կյանքում նման փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Աղբյուրն՝ այստեղ


