tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 25-ին վերադարձած Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու: Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ: Ներկայումս Սարգիսը գտնվում է Կողբ գյուղում, իր քրոջ Քնարիկ Խասիկյանի տանը: Տիկին Քնարիկը հայտնել է, որ մինչ այժմ ոչ ոք Սարգիսին ֆինանսական կամ դեղորայքի աջակցություն չի ցուցաբերել, դեղորայքը գնել են իրենք: Հոկտեմբերի 8-ին Սարգիսին այցելել են Կարմիր խաչի աշխատողները եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Նոյեմբերյանի բժշկական կենտրոնն անվճար դեղորայք տրամադրի Սարգսին: Ք. Խասիկյանն ասել է, որ եղբոր առողջական վիճակը բարվոք չէ, նա կարողանում է քայլել միայն հենակների օգնությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում