▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը.Դիվանագետ

Դիվանագետ Արա Պապյանը դրական է համարում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը:

«Տպավորություն էր, թե Պուտինն ավելի լարված է, քան Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի ելույթում կարևոր էր խնդիրների առկայության մասին նշելը, որոնք պետք է լուծվեն: Չգիտես ինչու՝ մեր նախկին ղեկավարությունը խուսափում էր խնդիրները բարձրացնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Պապյանը՝ հավելելով.

«Շատ կուզեի, որ Փաշինյանը միջազգային հաջորդ այցի ժամանակ Բրյուսել գնար, քանի որ արդեն պաշտոնական հրավեր կա: Այս քայլով կհավասարակշռեր մեր քաղաքականությունը, հնարավորություն կտար ավելի շատ տնտեսական աջակցություն և օգնություն ստանալ ԵՄ երկրներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more