▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով: Դա հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեևյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը և երդում տվեց:

Պետության ղեկավարի պաշտոնում սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն է: Նրա առաջին երկու ժամկետները տևել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչև վեց տարի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մեկնարկել էին հակապուտինյան ցույցեր: Շատ քաղաքներում բարձրացրել են հայկական դրոշն ու վանկարկել`«Хотим как в Aрмении» արտահայտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more