Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։
Ավելի ուշ, ՍիվիլՆեթը պարզել էր, որ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել իշխանական մամուլի «անանուն նամակը»։
***
|
Հեռուսահաղորդավար Արտակ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է պարգևատրել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։ Սա ռուսական կողմի անուղղակի, բայց նաև բացահայտ դիրքորոշում է հակաեկեղեցական արշավի, և ի մասնավորի Վեհափառ Հայրապետի դեմ։ |


