▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորտուգալիան իսկապես տղամարդավարի պայքարեց մինչեւ վերջ ու արժանի հաղթանակ տարավ

Միշտ անտանելի տհաճ ա, երբ քո կողմից համակրած կամ երկրպագած թիմը պարտվում ա: Առավել անտանելի ա, երբ պարտվում ա լրացուցիչ ժամանակում կամ 11մ. հարվածաշարով: Ընդհանուր առմամբ, լավ եղավ, որ էսպես ստացվեց: Նախ, էլ չեն ասի - Մրցավարները Ֆրանսիային բերեցին եզրափակիչ: Հետո, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կհասկանան, որ ֆուտբոլ խաղալ ա պետք, ինչը նրանք արեցին միայն առաջին խաղակեսի առաջին 15 րոպեների ընթացքում: Ռոնալդուի դուրս գալն առաջին հերթին խանգարեց հենց Ֆրանսիային. մտածեցին՝ հեսա արագի մեջ մի ոտքով կկրենք... Ռոնալդուի դուրս գալուց հետո Պորտուգալիան ուժեղացավ, քանի որ պորտուգալացիները հասկացան, որ վերջապես պետք ա հույսները դնեն իրենց վրա: Պորտուգալացիները պետք ա հոգաչափ շնորհակալ լինեն Ռուի Պատրիսիուին: Ֆրանսիայի հավաքականի կազմում միակ տղեն, ով արժանի չէր պարտությանը՝ Մուսա Սիսոկոն էր: Պորտուգալիան իսկապես տղամարդավարի պայքարեց մինչեւ վերջ ու արժանի հաղթանակ տարավ: Մենակ էսքանի մեջ մի բան չհասկացա... մի պահ վերեւից՝ հոյակապ կադրով, ցույց տվեցին ստադիոնը, որի հարակից փողոցներում ահագին ավտոմեքենաներ էին դես ու դեն գնում. ախր մազալու են՝ սենց խաղը թողել են, գլխի չես ինչով են զբաղված...

Իսկ ամենավերջում, ես կրկին անցնեմ գիտական ֆիլմեր նայելուն :)) Հաջորդ խոշորագույն ստուգատեսն ինքս մեկնաբանելու մեծ սպասելիքներով!

 

 

 

 

 Ինչ վերաբերում ա Պայե-Ռոնալդու դրվագին, որը լայն արձագանք ստացավ: Նախ ասեմ, որ մաքուր ֆուտբոլային կոշտ պայքար էր. մրցակցի երկու ֆուտբոլիստներ ցանկանում էին գնդակը խլել հակառակորդից: Ֆուտբոլը կոնտակտային մարզաձեւ ա, շախմատ չի, որ իրար չհպվեն: Էդ նույնն ա, որ ասեք ինչի՞ բռնցքամարտի ժամանակ բռնցքամարտիկը կպավ դիմացինին...կամ, հոկեյի ժամանակ ինչի՞ կոշտ պայքարեցին: Կրկնում եմ՝ ֆուտբոլը կոնտակտ կա մարդկանց մեջ ու նման դրվագներն անխուսափելին են: Առավել քան վստահ եմ, որ Ռոնալդուի փոխարեն, եթե ասենք Սեդրիկը լիներ կամ Ֆոնտեն, էս նույն շուխուռը չէր լինի հաստատ: Նաեւ մի սենց բան ասեմ, որպես նախկին ֆուտբոլիստ: Երբ որ թիմը դուրս ա գալիս խաղի, միշտ էլ մարզիչը՝ նախախաղային ցուցումները տալիս, միշտ էլ առնաձնահատուկ շեշտում ա մրցակցի կազմում առկա վտանգավոր ֆուտբոլիստի մասին: Ու ցուցումների մեջ մտնում ա նաեւ, տվյալ ֆուտբոլիստին ամեն գնով խաղից կամ շարքից հանելը: Օրինակ՝ իր թիմի հարձակվողին ասում ա, - Մրցակցի վերջին պաշտպանի կողքին կանգնի միշտ, անընդհանտ խոսա, քաշի մարզաշապիկից, աննկատ կերպով թեթեւ հարվածներ հասցրա ոտքին... որպեսզի կամ հոգեբանորեն, կամ ֆիզիկապես շարքից դուրս գա տվյալ ֆուտբոլիստը: Նույնը նաեւ, ու առավելապես, վերաբերում ա էն դեպքերին, երբ մրցակից թիմի կազմում կա ակնհայտ առաջատար: Էնպես որ, ժողովուրդ ջան, ֆուտբոլը հազար մանրուք ունի ու դուք ֆուտբոլ մի նայեք մենակ Ռոնալդու կամ Մեսսիի հանուն (կամ, ասենք, Բիբրաս Նատխոյի), այլ ֆուտբոլը նայեք որպես խաղ: Բոլորին շնորհավորում եմ ֆուտբոլային խոշոր տոնը սրտանց վայելելու կապակցությամբ! Սիրե՛ք ֆուտբոլը եւ ապրե՛ք ֆուտբոլով!

 

Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more