Փորձում են կաշառել հոգևորականներին. Եթե այդպես չէ, թող հերքեն...Տեր Զարեհ Աշուրյան
|
Տեր Զարեհ Աշուրյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նշել է․ «Այսօր պարզվեց, որ ՊՆ-ում փակելով գնդերեցների ծառայությունը՝ այլընտրանքային ձև են գտել այդ բացը լրացնելու համար․ բոլոր ուրացող, կարգալույծ եղած հոգևորականներին և բանակում ծառայող այն հոգևորականներին, ովքեր միացել են Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանը, առաջարկում են պաշտոններ ՊՆ-ում՝ մայորի հաստիքով, 700 հազար դրամ աշխատավարձով․․․ Այսինքն՝ անգամ պետական բյուջեից հովանավորում են իրենց եկեղեցահալած օրակարգը, կաշառք են առաջարկում և այդ կաշառքին օրինական տեսք են տալիս՝ ՊՆ-ում բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկելով որպես գնդերեցներ»։ |


