|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին. ՆԳՆ-ն «էշի ականջին քնած է» Դիտեք նաև՝ Գագիկ Շամշյանի ռեպորտաժը դեպքի վայրից՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Հավելենք, որ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «1Լուրեր»-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։ *** |
|
«ԱրմԼուր»-ն էլ գրում է, որ կայքի նախնական տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզում հնչած կրակոցների պատճառը մեքենան կայանելու տեղի հարցից է սկսվել, կողմերը չեն զիջել միմյանց ու հնչել են կրակոցները։ «Արմավիրի մարզի բնակիչների խոսքով վիճաբանած կողմերից մեկը Մխիթար Գազազյանն է, որը առավել հայտնի է «Բուսի Մխո» անվանմամբ, մյուսը՝ Էջմիածնում հայտնի Բադալը։ Ըստ Արմավիրցիների՝ այս 2 կլանի միջև միշտ ներքին կոնֆլիկտներ են եղել ու ինչ-ինչ հանգամանքներում բանը իրավապահներին չի հասել։ Անգամ կողմերից մեկի թիմակիցներից մեկը վերջին շրջանում միջադեպի արդյունքում կալանավորվել է»,- գրել է լրատվամիջոցը։ |
«Փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին»․ Լիա Սարգսյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


