▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսի հայոց պատրիարքն անդրադարձել է Փաշինյանի հակաեկեղացական արշավին

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղացական արշավին։

«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։ 

Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին եւ իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետեւաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։

Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի եւ միշտ աղոթի։

Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.–ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի–պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը եւ անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։

Գ. Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.–ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.–ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո եւ իրավունք ունի»,– ասել է Սահակ պատրիարքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more