Պոլսի Հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թանկարժեք բնակարան է գնել Ստամբուլի Շիշլի թաղամասի Քուրթուլուշ կենտրոնական պողոտայում: Ըստ հայկական «Ակոս»-ի`գնված անշարժ գույքի արժեքը գնահատվում է մոտ 1.300.000-1.500.000 թուրքական լիրա (441.000-508.900 ԱՄՆ դոլար): Նշվում է, որ 2 տարի առաջ էլ արքեպիսկոպոս Աթեշյանը տուն է գնել Բոդրում հանգստավայրային քաղաքում:
Հաշվի առնելով համայնքից ստացվող բազմաթիվ դիմումների առկայությունը` «Ակոսը» պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է Արամ Աթեշյանին: Բարձրաստիճան հոգևորականը պատասխանել է, որ տունը գնել է 40 տարի հավաքած գումարով:
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ կրոնի տեսանկյունից մեղք է այն, որ համայնքի ներսում, որին ես 40 տարի ծառայել եմ, գնածս տան թեմայով բամբասանքներ են տարածվում, կեղծ օրակարգ են հիմնում ու ցեխ շպրտում մարդու վրա: Բացի այդ, եթե նայեն մեր հանգուցյալ հոգևորականների թողած ունեցվածքներին, կհասկանան որ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Աթեշյանը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am