▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսահայ լրագրողը տուգանվել է Անկարայի քաղաքապետին վիրավորելու համար

Անկարայի  դատարանը մեղավոր է ճանաչել պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու գործով: Ինչպես տեղեկացնում է թուրքական «karabukguncelhaber» լրատվական կայքը, դատարանը Բաղդատին տուգանել է 1.160 թուրքական լիրայով (մոտավորապես 400 դոլար):

Հայ լրագրողը պաշտպանական ճառում նշել է, որ ինքը Գյոքչեքին բնավ դիտավորյալ չի վիրավորել, այլ ի պատասխան նրա վերաբերմունքի է գրել, թե Գյոքչեքը զզվելի մարդ է: Բաղդատի պատճառաբանության համաձայն Անկարայի քաղաքապետը ում չի սիրել, հետևյալ գրառումներն է արել նրա հասցեին. «Ի՞նչ է, դու հայ ես: Քեզ հայ են ասում»: Հետևաբար Բաղդատը դատարանից պահանջել է արդարացնել իրեն:

նկարայի քաղաքապետի փաստաբան Ֆաթիհ Աթալայի համոզմամբ «հայ» բառը բացասական իմաստով օգտագործել է հենց հայ լրագրողը:

Աղբյուրը՝ Ermenihaber. am

 

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more