▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլիոմելիտի մասսայական պատվաստումներ. ո՞րն է պատճառը

Գյումրու պոլիկլինիկաներում իրականացվում են մասսայական բնույթի պոլիոմելիտի պատվաստումներ: Համաձայն առողջապահության նախարարության հրահանգի, պատվաստումների անցկացման ժամկետները սեղմ են, կպատվաստվեն խոցելի խմբի` 2-6 տարեկան երեխաները: Հիմնական նպատակն է կանխել և զերծ մնալ հարևան պետություններից ներթափանցող ինֆեկցիաներից: Հիշեցնենք, որ պոլիոմելիտը ինֆեկցիոն հիվանդություն է, որով ախտահարվում են ցանկացած տարիքում, իսկ ավելի հաճախ 2-6 տարեկան երեխաները: Արդեն մի քանի օր է՝ նշված տարիքային խմբի երեխաների հոսքը պոլիկլինիկաներ չի դադարում:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more