▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 «Պոլիկլինիկան քանդեցին,հիմա էլ Սամվել Ալեքսանյանի փեսան մեր բակում բնակելի շենք է սարքում»

Լիլիթ Հովակիմյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Պոլիկլինիկան քանդեցին,հիմա էլ լֆիկի փեսան մեր բակում բնակելի շենք է սարքում։

Դուք չեք պատկերացնի,թե ի՞նչ փոշու մեջ ենք մենք 24/7 ռեժիմով։

Ցերեկը շինարարական փոշին,երեկոյան էլ չեմ կարող նկարագրել քամու բերած փոշին ու կեղտը։

Եթե օրը մի քանի անգամ դու հատակ չմաքրես,չեք կարող պատկերացնել,թե ինչ է կատարվում։Ինչ հող ու ավազ է լցվում մեր տները։

Էլ չասեմ պատուհանների ու վրայի ցանցի փոշին։

Ու էս փոշին շնչում ենք,վնասելով մեր թոքերը։

Անբողջ քաղաքն է էս փոշու մեջ կորած,բայց,որ կողքը բնակելի շենք է,դա ավելի է ազդում մարդկանց թոքերի վրա։

Մի երկու տարի կողքի սուպերմատկետի փոշին շնչեցինք, երևի մի երկու տարի էլ շենքինը կշնչենք։

Աղմուկի մասին էլ լռեմ։

Բարդակ լրիվ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more