▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փնթի անգրագետները, որոնք հայերեն իրենց անունը գրել չգիտեն, «գնել են» 4 տոմս ու վերավաճառում են 50 հազար դրամով»

Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«Տարիներն անցնում են, զարգանում են, մարդիկ տիեզերքում Wi-Fi են անցկացնում, լուսնից սկայպով զանգում են, տելեպորտ են լինում, կլոնավորվում են, իսկ ՀՖՖ-ի կայքն այդպես էլ չի աշխատում, իսկական ֆուտբոլասերը տոմս գնել չի կարողանում, իսկ փնթի անգրագետները, որոնք հայերեն իրենց անունը գրել չգիտեն, «գնել են» 4 տոմս ու վերավաճառում են 50 հազար դրամով»։

«Ամբողջ օրվա ընթացքում հետևում էի համաֆեյսբուքյան սռաչին՝ կապված Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի, ավելի ճիշտ ամենաէժան սպեկուլյացիայի կամ տոտալ անհեռատեսության հետ։ Բոլորդ գիտեք՝

ՀՖՖ-ն գործադրել է իր լեգենդար կայքը, որը բնականաբար թքել է հայոց փայտիկին դեռ չգործադրված, հետո տեղեկություն է տարածվել, որ վաճառվել է 2500 տոմս։
«ԴՈՒՔ ՀԵՐԹԻ ՄԵՋ ԵՔ», ժամը 14-ին կայքը նորից կգործի - ասում էր ՀՖՖ-ն․․․
Տոմսերը սպառված են, ցտեսություն․․․
Լավ, քանի անգամ պետք է նույն գետը մտնես, որ հասկանաս, որ այս հիմար համակարգը չի աշխատում։ Կա երկու ելք.
կամ Ֆեդերացիայում մի խելացի մարդ չկա, որ ճիշտ խորհուրդ տա՝ ինչպես աշխատել նման մեծ մասշտաբի իվենթներից առաջ (անմիջապես հերքում եմ՝ այնտեղ ունեմ աշխատող ընկերներ, որոնց խելքի, տրամաբանության ու գիտելիքների վրա կասկած չունեմ)
ՀՖՖ-ն դա անում է միտումնավոր՝ ԽԾԲ-ի միջև բաժանում է տոմսերը, որպեսզի նրանք էլ աստղաբաշխական գներով դրանք վաճառեն ու ապահովեն գերշահույթ

Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա

Վերավաճառելն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, դրա դեմ պայքարելը բարդ է, մեխանիզմ չկա։ Բայց նայում ես վերավաճառողներին, որոնք իրենց գեղից ու թրիքից այն կողմ չեն տեսել, ինչ-որ կերպ տոմսեր են ձեռք բերել ու 50.000 դրամով վաճառում են նորմալ մարդկանց վրա, որոնք ՀՖՖ կայքի տուպոյ աշխատանքի պատճառով չեն կարողացել տոմս գնել։ Հարցնում ես «բա որ չես գնալու, 4 հատ տոմս ինչի ես առել կամ ՈՆՑ ՈՒՆԵՍ դու 4 հատ տոմս», լկտիի նման պատասխանում են «քեզ մոռացա հարցնեմ»։ Ի՞նչ ասես նման փնթիներին։

Քանի դեռ չկա պետություն, Քանի դեռ չկա պատիժ նման օրգանիզմների նկատմամբ, մենք միշտ այսպես տուժելու ենք ու զարմանանք, թե ինչու մեր ֆուտբոլը չի զարգանում։

Էհ, էն ազգային ստադիոնի կենացը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more