▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ խոսնակը՝ կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների և հայ խաղաղապահների առողջական վիճակի մասին

ՊՆ մամլո խոսնակը՝ կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողության և հայ խաղաղապահների առողջական վիճակի մասին

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի  ջերմություն՝ այն էլ՝ ոչ բարձր․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Խոսնակը նշել է, որ զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Շուշան Ստեփանյանը տեղեկություններ է հաղորդել նաև խաղաղապահ ծառայություն իրականացնող հայ զինվորների առողջական վիչակի մասին՝ նաև տեսակապ ապահովելով նրանց հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more