▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ի արձագանքը՝ զինվորի մոլորվելու դեպքի կապակցությամբ

Asekose.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ջաբրահիլ զորամասի չորսամսյա զինծառայող Արաբո Ապրեսյանն արձակուրդից հետո չի վերադարձել զորամաս. նա 8-օր է, ինչ է անհետացել է:

Մեզ հետ զրույցում զինծառայողի հորաքրոջ տղան կասկած հայտնեց, թե հնարավոր է, որ Արաբոն մինչ ծառայության մեկնելը ունեցել է հոգեկան խնդիրներ, սակայն դրա մասին ոչ ոք չի իմացել:

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Asekose.am-ին հայտնեց, որ նախարարությունը տեղյակ է զինվորի անհետացման մասին: Անդրադառնալով զինծառայողի հոգեկան առողջությանը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հոգեկան ցանկացած տեսակի խնդիրի դեպքում զինծառայողին չեն զորակոչում բանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more