▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փինք Արմենիա ՀԿ-ի անդամները ծաղիկներ են դրել ԱՄՆ դեսպանատան իջեցված դրոշի տակ

ԱՄՆ դեսպանատունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն հայերին և ամերիկացիներին, ովքեր Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեսպանատուն ծաղիկներ են բերել ՝ ի նշան վշտի և համերաշխության: Ատելության և ահաբեկչության այս բարբարոսական արարքի թիրախը ոչ թե մի ակումբ է, մի նահանգ, կամ մի երկիր, այլ ազատության և հավասարության գաղափարախոսությանը հավատացող բոլոր մարդիկ աշխարհի ցանկացած վայրում:

«Մինչ ամերիկացիները վշտով առաջ են շարժվում, մեզ ոգեշնչում են մեր բարեկամները Հայաստանում և ամբողջ աշխարհում, և նրանց աջակցությունը հիշեցնում է, որ ատելության ու բռնության հանդիպելիս պետք չէ ընկրկել և վախենալ, այլ ընդհակառակը, միասնաբար պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք», – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով Փինք Արմենիա ՀԿ-ի ներկայացուցիչների հետ ծաղիկներ դրեց դեսպանատան կիսով չափ իջեցված դրոշի տակ:

13442666_10154202400242673_1844991227405160715_o

13427928_10154202399712673_473535191190473029_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more