▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է սովորենք չներել.Կոմանդոս

«Ամեն անգամ սահմանին ավելացնելով լարվածությունը՝ Ադրբեջանը փորձում է պատերազմական իրավիճակ ստեղծել ու ցույց տալ իր կեղծ քաղաքականությունը՝  կապված Արցախի ազատագրման հետ:  Բայց, նրանք այդ քայլը կատարելու հնարավորություն չունեն:  Ու, որպես զինվորական, կարող եմ ասել, որ 95 տոկոսով պատերազմ չի լինի: Իսկ, եթե լինի, ապա Ադրբեջանի վերջը կգա: Ճիշտ է՝ նրանք շատ զենք-զինամթերք ունեն, Թուրքիայի նման դաշնակից, որը մեր դեպքում չկա, բայց հարձակման դեպքում մենք թիրախ կընտրենք նրանց նավթն ու գազը: Եվ, հետո Արցախի դիրքն այնպիսին է, որ նրանք չեն կարող շատ տանկեր օգտագործել, ճանապարհ չկա, իսկ մենք 100 տանկով շատ բան կարող ենք անել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալ-մայորի խոսքով՝ Ադրբեջանը ն երքին լսարանին համոզելու համար ուզում է ցույց տալ, որ ուժեղ է և կարող է հարձակվել Հայաստանի վրա ու մի քանի րոպեում ոչնչացնել այն.

«Սոս Սարգսյանն ասում էր, որ պետք է սովորենք չներել, սա երևի մեր թերությունն է»,-նկատեց Կոմանդոսը:

Նրա խոսքով՝ հայկական բանակը մարտունակ է ու միշտ պատրաստ է կռվի.

«Զինվորի ոգին տեղում է և նրանց կողքին մենք միշտ պետք է լինենք: Նրանց պետք է միշտ գնանք, տեսնենք»:

Արցախյան ազատամարտի հերոսն անդրադարձավ նաև Մինսկի խմբի հայտարարությանը.

«Նրանք ինչ ասացին վերջերս, 20 տարի առաջ էլ էին ասում: Ոչ մի նորություն չկար»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more