ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը գործընկերների վերջին քայլերը չի շտապում մեկնաբանել՝ նշեց, որ այդ օրերին գործուղման է եղել: Այս մասին գրում է Armtimes.com-ը: Սակայն Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանելով հարցին, նշեց, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել:
«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Այստեղ միայն պետք է որոշել, թե երբ լինեն այդ ընտրությունները, որ հանրությունն ընտրության հանգիստ հնարավորություն ունենա»,- ասաց նա:
Հիշեցմանը, որ ԲՀԿ-ն երեկ վարչապետի հետ հուշագիր է ստորագրել, Հարությունյանն արձագանքեց. «Լու՞րջ, տեղյակ չէի»:
Նշենք, որ այսօր ԱԺ 16 պատգամավորներ փաստաթուղթ են ստորագրել, որ կողմ են ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:
Կարդացեք նաև՝ «Միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ». Ծառուկյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել
Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը
Փաշինյանի հրաժարականից հետո նոր վարչապետ չպետք է ընտրվի և ԱԺ-ն պետք է լուծարվի. Ա. Գևորգյան
Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան. Կոստանյան