▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ջանքեր գործադրել՝ համոզելու քաղաքացիներին` ինչու է անհրաժեշտ իրավունքների որոշ սահմանափակում․ Ռուստամ Բադասյան

«Կուզեի արձանագրել, որ բնականաբար ոչ բոլոր քննադատություններն են հաճելի, ամեն դեպքում ՀՀ քաղաքացիները ամենայն լրջությամբ են վերաբերում իրենց իրավունքներին եւ ազատություններին, եւ ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որեւէ իրավունք ու ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում դրա անհրաժեշտության համար»,-այս մասին այսօր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի ներկայացման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ հետևել է սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին:

Նախարարի խոսքով՝ պետք է ամբողջ ջանքերը գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ արտակարգ դրության ընթացքում գնալ իրավունքների և ազատությունների որոշ սահմանափակումների։

«Դրա համար կուզեի հատուկ արձանագրել, թե այս նախագիծն ինչի մասին չէ։ Այս սահմանափակումները, նախ, բացառապես վերաբերում են համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, դրանից հետո որեւէ սահմանափակում չի գործելու։ Որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում եւ չի մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում է մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more