▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է չվճարենք վատնած էլեկտրաէներգիայի գումարները. ակտիվիստ

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Արեգունին կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ընդամենը բիզնես գործարք է, որին կապված են նաեւ ՀՀ իշխանությունները:

Asekose.am-ի հետ զրույցում Տիգրան Արեգունին ասաց, որ թանկացումն ի սկզբանե անհիմն է եղել: Նրա փոխանցմամբ` կան մասնագիտական հաշվարկներ, ըստ որոնց` ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է նույնիսկ էժանացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Անդրադառանալով հունիսի 19-ին կայանալիք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիային՝ ակտիվիստն ասաց, որ եթե պահանջատեր լինենք` հաջողության կհասնենք:

«Իմ կարծքով, մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն, յուրաքնչյուրը պետք է խումբ կազմի իր շենքում, բակում, համայնքում և փորձի մասսայական ընդվզել: Օրինակ, պետք է, որ ոչ ոք չվճարի վատնած էլեկտրաէներգիայի գումարը: Դա ամենալուրջ ընդվզումը կլինի»,- ասաց Տիգրան Արեգունին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more