Ամենացավալին այն է, որ ամբողջ աշխարհը մեզ հարգանքի տուրք է մատուցում, իսկ ամսի 24-ին հեսա էլի հայերի մի հոծ զանգված հռհռալով ու սեմեչկա չրթել-թքելով հերթական անգամ Ծիծեռնակաբերդի ճանապարհ կբռնի...
Մեծ խնդրանք ու պահանջ այդ հոծ զանգվածին՝ եթե չեք հասկանում եղելության լրջությունը, ընդհանրապես մի էլ եկեք: Թուրքից պահանջում ենք, որ ցեղասպանություն ճանաչի, բայց մեր հայրենակիցների վրա աչք ենք փակում: Ընդհանրապես պետք է արգելել, որ բացի ծաղիկներից ու ջրից որևէ ուրիշ բան վաճառեն էդ օրը: Նենց տպավորություն է, ոնց որ մարդիկ պիկնիկի են դուրս գալիս,, մի քիչ ձեզ հաշիվ տվեք, մարդի՜կ...
Կից նյութն` այստեղ: