Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ազգային ժողովում այսօր ընդունվեց հերթական խայտառակ օրինագիծը։ Պետությունը օլիգարխ Միկա Բաղդասարովին ներում է իր 500 մլն. պարտքը։ Այո, պետությունը, որի պետական բյուջեում բավարար փող չկա նույնիսկ թեթև սպառազինություն առձեռն ձեռք բերելու համար, և որը բանակի մի շարք տարրական կարիքները բավարարարելու համար դիմում է աղքատության ճիրաններում ապրող և հանուն իր զինվորի կրկնակի հարկման ենթարկվելու պատրաստ ժողովրդին և աջ ու ձախ ինչ-որ արտոնություններ է տալիս ու տույժ-տուգանքներ է ներում միլոնատերերին։ Ինչ է սա, եթե ոչ ժողովրդի՝ զինվորին ինչով հնարավոր է օժանդակելու պատրաստակամության անխնա չարաշահում, և միաժամանակ օրենսդիր մարմինը սեփական թիմակիցների բիզնես շահերին ծառայեցնելու նենգ գործելաոճ։
Այսինքն՝ իշխանական օղակների «տրամաբանությունը» մոտավորապես աշխատում է հետևյալ կերպ, միևույն է «էս հարիֆ» ժողովուրդն ինչքան էլ վատ ապրի, իր զինվորին վերջին լուման էլ կհանի կտա, ոնց չէ իրենց տղաներն ու եղբայրներն են առաջնագծում»։ Ստացվում է նման մի բան իշխանությունը բանակ պահելու ծանր բեռն այս անգամ ամբողջությամբ թողնում էժողովրդի վզին, իսկ ինքը զբաղվում թիմակիցների «ղալաթները» ներելով։
Հիշում եք արդյոք նման մի դեպք երբ ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող պետական ինչ-ինչ գերատեսչություններ ներեն 55 000 նվազագույն աշխատավարձ ստացող սովորական քաղաքացիների տույժերը, տուգանքները, կամ ՓՄՁ հիմնելու համար հարկային արտոնություններ տան, և այս պայմաններում ինչ է եթե ոչ անբարոյականություն օլիգարխին տույժ ներելը։
Զուգահեռ սրան` մի նյութ եմ կարդում մամուլում, այն մասին, որ բանկը մերժել է չեզոքացնել ապրիլյան պատերազմում զոհված մայոր Հայկ Թորայանի ընտանիքի վարկային պարտավորությունները։ Այս հայրենիքը, ում համար մայորը տվել է իր կյանքը, ընդամենը ճոխ արատովայր է իշխանական օղակների համար։