▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունն առանց հասարակության չի կայանալու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եթե և՛ իշխանության, և՛ հասարակության գլխավոր խնդիրն այսօր Հայաստանում պետություն կայացնելն է, ապա իշխանություններն այս հարցում բավականին ինքնուրույն են գործում՝ ոչ միայն չխրախուսելով, այլև որոշ հարցերում անտեսելով հանրության մասնակցությունը և ձայնը:

Մինչդեռ ո՞վ է ասել, որ պետության կայացման համար անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և կամք ունեն միայն իշխանության ներկայացուցիչները: Լայն հանրության մեջ էլ բազմաթիվ են մարդիկ, ովքեր կարող են իրենց ավանդը բերել պետության կայացման հարցում: Այնպես որ իշխանությունները պետք խրախուսեն հանրության մեջ մասնագիտական խմբերի և շահագրգիռ օղակների մասնակցությունը համապետական նշանակության որոշումների ընդունման գործում:

Մինչդեռ այսօր տպավորություն է, որ պետության համար հանրությունը գոյություն ունի ընդամենը երկու բանի համար՝ հարկ /տուրք, տուգանք/ վճարելու և քվեարկելու:

Հավատացե՛ք, որ հանրությունը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Վերջիվերջո, այդ հանրությունն է, որ Արցախյան պատերազմում հաղթեց և ապրիլյան պատերազմում անակնկալի բերեց թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ թշնամու իշխանություններին:


Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more